Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«Սպայկա» ընկերության տնօրենը կալանավորվեց

«Սպայկա» ընկերության տնօրենը կալանավորվեց
08.04.2019 | 13:43

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՊԵԿ-ի միջնորդությունը՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Կենտրոնի դատարանի առջև բողոքի ակցիա է ընթանում: Քաղաքացիները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք գտնում են, որ դատարանն անարդար որոշում է կայացրել և արդարություն են պահանջում: Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով:


ՊԵԿ քննչական վարչությունը ապրիլի 4-ին միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Դավիթ Ղազարյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով՝ նշելով, որ ՊԵԿ-ը 7 մլրդ դրամի պահանջն ուռճացրել է, որ «ժողովրդի համար սիրուն լինի և ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի»: Նա նշել էր, որ ներկայացրած 7 մլրդ դրամի պահանջը շինծու է և դա գնահատում է ՊԵԿ-ի կողմից հետապնդում է «Սպայկա»–ի նկատմամբ:

Դիտվել է՝ 1817

Մեկնաբանություններ